-
18.12.2020|
00:18
Վերջին մեկ ամսում կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ ակնհայտ եղավ, որ սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի հետհաշվարկը, քննարկման առարկա դարձավ այն թեման, թե ինչ քայլերով պետք է կյանքի կոչվի վարչապետին իշխանությունից հեռացնելու գործընթացը։
-
17.12.2020|
23:40
Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։
-
17.12.2020|
23:39
Պարզվում է էկոնոմիկայի թրքասեր նախարարը` Վահան Քերոբյանը, ո՛չ թե Նիկոլի սրտի թեկնածուն է, այլ ՀՀ ԱԳՄ (արդյունաբերողների և գործարարների միության) նախագահ Արսեն Ղազարյանի: Ինչը նշանակում է՝ նույն Աննա Հակոբյանի: Ինչու՞ հատկապես սույն տիկնոջ, որովհետև նրա ասածը Արսեն Ղազարյանի համար… օրենք է:
-
17.12.2020|
23:24
Սերժ Սարգսյանի դեպքում գործ ունենք բավականին բարդ, ուրույն միքսի հետ` թե հոգևոր, թե քաղաքական, թե մարդկային նկարագրի առումով: Ինչն առաջին հայացքից չես ասի. նրա լուռ տեսակն աննկատ է անչափ:
-
17.12.2020|
22:28
Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի հարակից տարածքից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան, որ կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:
-
17.12.2020|
22:27
Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում՝ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։
-
17.12.2020|
22:17
Հարգելի հայրենակիցներ, գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
-
17.12.2020|
22:15
Ես միայն մի քանի հարց ունեմ. ի՞նչ կապ ունի Սյունիքը ստորագրված կապիտուլացիոն ակտի հետ, ինչո՞ւ են ՀՀ-ի տարածքներն այսօր այսպես քրքրվում ու քայքայվում, ինչի՞ տակ է ստորագրել ՀՀ դեռևս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
17.12.2020|
22:12
Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է՝ «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
-
17.12.2020|
22:11
Լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին, իրականությանը չի համապատասխանում։